Ադրբեջանը ոչ միայն հետ քաշվելու ցանկություն չի դրսևորում, այլ պատրաստ է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում առաջ շարժվել․ Տիգրան Աբրահամյան

Միջազգային հանրության կոշտ, հասցեական հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, ինչպես նաև՝ Բաքվին ուղղված կոչերը՝ դուրս բերելու ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, բոլոր առումներով շատ կարևոր են և լուրջ ճնշում Ադրբեջանի նկատմամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սակայն առաջնագծում Ադրբեջանի իրականացվող քաղաքականությունը՝ ամրաշինական, ագրեսիվ վարքագծի, հավակնությունների առումով, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հետ քաշվելու ցանկություն չի դրսևորում, այլ պատրաստ է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում առաջ շարժվել։

Եթե միջազգային հանրությունը, դրա առանձին դերակատարներն իրական ցանկություն ունեն կանխելու ադրբեջանական նոր ագրեսիան, ապա պետք է առավել գործուն քայլեր ձեռնարկեն, հակառակ դեպքում նոր մարտական գործողություններն անխուսափելի են»,-նշում է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել