Նախագահը պարգևատրել է Ռոջեր Օհանեսյանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել, որով պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած ակնառու նվաճումների և երկարամյա հայրենանվեր գործունեության համար «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, բժշկագիտության դոկտոր Ռոջեր Վահրամ ՕՀԱՆԵՍՅԱՆԻՆ (ԱՄՆ) պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով»,-նշվում է հրամանագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել