Ե՞րբ է կիրառվում «Տարանցիկ փոխադրում» ռեժիմը

«Տարանցիկ փոխադրում» ռեժիմը կարգավորում է մաքսային հսկողության ներքո, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմինը:

Այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և օրենքով սահմանված դեպքերում` այլ վճարների.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ այս մաքսային ռեժիմի համար նախատեսված դեպքերի.
գ) պահանջվում է երկու մաքսային կետերի միջև ապրանքների տեղափոխման ավարտ առավելագույնը տասն օրվա ընթացքում, իսկ անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքում` նշված ժամկետում այդ ապրանքների հանձնում մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը.
դ) պահանջվում է բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների այլ փոփոխության բացառում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել