Rakuten Viber-ը մեծ ուշադրություն է դարձնում ներծրագրային անվտանգության վրա՝ լռելյայն առաջարկելով հավելվածի բոլոր հիմնական գործառույթների ծայրից ծայր կոդավորումը, ինչպես նաև լրացուցիչ գործիքներ:
Rakuten Viber-ը հատուկ ուշադրություն է դարձնում տվյալների գաղտնիությանը և անվտանգ հաղորդակցության խնդրին։ Բացի մեսենջերի հիմնական գործառույթների ծայրից ծայր (End-to-End) կոդավորումից, Viber-ն ունի անվտանգության բազմաթիվ այլ լրացուցիչ գործառույթներ: Ընկերությունն ակտիվորեն աշխատում է նաև օգտատերերի լրացուցիչ պաշտպանության ուղղությամբ. միայն 2022 թվականի ամռանը Հայաստանում Viber-ն արգելափակել է 25,7 հազար հաշիվ, որոնցից օգտատերերին զանգահարել և ներկայացրել են տարբեր կազմակերպությունների անունից։ Այդ հաշիվներն արգելափակվել են մեսենջերում օգտատերերի բողոքների հիման վրա։
Այս մասին տեղեկանում ենք Հայկական PR ասոցիացիայից։
Երբ Viber-ի օգտատերերը ինչ-որ մեկի հեռախոսահամարը նշում են որպես սպամ, Viber-ի հակասպամ համակարգը հասկանում է, որ հաշիվը կարող է լինել սպամի աղբյուր: Հաղորդագրության վերաբերյալ բողոքն ուղղակի նախազգուշացում է Viber-ի համար, որ տվյալ հաղորդագրություն ուղարկողը սպամ է: Արգելափակված սպամ-աքաունթների թվի աճը պայմանավորված է Viber-ում օգտագործվող ավտոմատ արգելափակման համակարգի մշակմամբ, ինչպես նաև օգտատերերի կրթվածության բարձրացմամբ, ովքեր նշում են նման հաշիվները որպես «Սպամ»:
Իր կողմից, օգտագործելով ավտոմատ համակարգ, Viber-ի թիմը պարբերաբար արգելափակում է այն հաշիվները, որոնց ստեղծողները կեղծ ներկայանում են որպես բանկերի և այլ կազմակերպությունների (նույնիսկ պետական համակարգի) ներկայացուցիչներ կամ փորձում կորզել օգտատերերի անձնական տվյալները կամ ֆինանսական միջոցները։ Viber-ն օգտագործում է հատուկ ալգորիթմներ, որոնք ավտոմատ կերպով հայտնաբերում են հավելվածի կասկածելի օգտագործումը և արգելափակում համապատասխան հաշիվները։
Որպես կանոն, խաբեբաները գրում կամ զանգահարում են օգտատերերին հատուկ ստեղծված հաշիվներից՝ օգտագործելով կեղծ անուն և լուսանկար, որպեսզի նմանակեն կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչներին. սա հատկապես վերաբերում է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են բանկային ծառայությունները, հեռահաղորդակցությունը և այլն: Viber-ը հիշեցնում է թվային միջավայրում ավելի ուշադիր և զգույշ լինելու անհրաժեշտության վերաբերյալ, խրախուսում չսեղմել անհայտ կոնտակտներիղ ուղարկված հղումներին և միշտ օգնել ընկերներին, եթե որևէ կասկածելի բան է հայտնաբերվում։
Եթե կասկածելի հաշվից ձեզ գրեն, կարող եք տվյալ հեռախոսահամարը նշել որպես «Սպամ»՝ բացելով երկխոսության պատուհանը հավելվածում և ընտրելով հետևյալ երկու տարբերակներից որևէ մեկը՝ «Սա սպամ է» կամ «Արգելափակել»: Որոշակի թվով բողոքների դեպքում այն մասին, որ հաշիվը սպամ նամակագրություններ է տարածում կամ զանգում, այն կարգելափակվի Viber-ում և չի կարողանա անհանգստացնել մեսենջերի օգտատերերին: Կարող եք նաև տեղեկատվությունն ուղարկել Viber-ի աջակցման կենտրոն։
Օգտատիրոջ անվտանգությունը Viber-ի հիմնական առաջնահերթություններից մեկն է, այդ իսկ պատճառով 2016 թվականից մեսենջերում բոլոր հիմնական գործառույթները լռելյայնորեն պաշտպանված են ծայրից ծայր ծածկագրմամբ, ներառյալ անձնական և խմբակային զրույցները, անձնական աուդիո և տեսազանգերը, մեդիա փոխանակումը և բոլոր օգտատերերի միացված սարքերի անվտանգությունը: Սա նշանակում է, որ ֆայլերը կոդավորված են ուղարկողի սարքում և վերծանվում են ստացողի սարքում: Viber-ում պահվում է միայն երկու հեռախոսահամարների միջև կապ հաստատելու վասին փաստը։ Ո՛չ մեսենջերը, ո՛չ երրորդ կողմերը չեն կարող հասանելիություն ստանալ փոխանցված բովանդակությանը: