Հրազդան-Երևան երթուղու խնդրին ժամանակավոր լուծում կտրվի․ Սևակ Միքայելյան

Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանն անդրադարձել է Հրազդան-Երևան երթուղու խնդրին։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին նա գրել է․

«Սիրելի′ ուսանողներ, հարգելի′ համաքաղաքացիներ,

Տեղեկացնում եմ ձեզ, որ իմ խնդրանքով և միջամտությամբ` «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն քառօրյա ժամկետում Հրազդան-Երևան երթուղու խնդրին կտա ժամանակավոր լուծում` մինչև նոր մեքենաների խմբաքանակի ներմուծումը:

Հ.Գ. Ձեզ եմ ներկայացնում «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ողջ տեսանյութը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել