Դատարանի վճռով որսորդական հրացան է բռնագրավվել․ դրանով ապօրինի որս էր արվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեռևս 2022 թվականի մարտի 6-ին Արմավիրի մարզի Շենիկ համայնքի հարակից տարածքում հայտնաբերել էին ապօրինի որսի դեպք։

Քաղաքացի Դ.Ա.-ն սեփականության իրավունքով իրեն պատկանող «ՄՌ-43» տեսակի 12 տրամաչափի որսորդական հարթափող հրացանով որսացել էր 5 հատ տափաստանային արտույտ։

Դեպքի առթիվ նշանակվել էր վարչական տուգանք, նաև առգրավված որսորդական զենքը բռնագրավելու հայցով ԲԸՏՄ-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան։

Վարչական դատարանի վճռով Դ.Ա.–ին պատկանող «ՄՌ-43» տեսակի 12 տրամաչափի որսորդական հարթափող հրացանը բռնագրավվել է։

Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խստորեն պահպանել բնապահպանական նորմերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել