Սպանություն Ստեփանավանում. 31-ամյա աղջիկը ձերբակալվել է

Օգոստոսի 7-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են 1977 թ. ծնված Կարեն  Այվազյանին բուժօգնություն ցույց տալու, բայց նա մահացած է եղել:

Մեկնած օպերատիվ խումբը Աշոտաբերդ թաղամասի թիվ 5 շենքի 1-ին շքամուտքի դիմաց հայտնաբերել է Կ. Այվազյանի դիակը` կրծքավանդակի մասում ծակած-կտրած վնասվածքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը,  ժամը 23.30-ի սահմաններում, վերը նշված վայրում, վիճաբանության ժամանակ, 1982 թ. ծնված Դիանա Շ.-ն դանակով հարվածել է Կարեն Այվազյանի կրծքավանդակին` պատճառելով մահ: Դանակն առգրավված է:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի մասով հարուցվել է քրեական գործ: Դիանա Շ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել