Օգոստոսի 6-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղում մարդ են դանակահարել և շտապօգնության անհրաժեշտություն կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Գորայք գյուղի «Աղդաբան» կոչվող արոտավայրում, վիճաբանության ժամանակ, ոմն Խորեն ծեծի է ենթարկել 1991 թ. ծնված Անդրանիկ Բ.-ին և խոհանոցային դանակով հարվածելով վերջինիս ձեռքի ափին, բազկին և ոտքերին` պատճառել վնասվածքներ:
Անդրանիկ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խորենը 1986 թ. ծնված Խորեն Ե.-ն է, որը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ, Անդրանիկ Բ.-ն դանակով հարվածել է Խորեն Ե.-ին և ձախ ձեռքի ափի մասում պատճառել վնասվածք:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Իրավաբան.net