Մաքսային միջնորդը (բրոքերը)

Մաքսային միջնորդը (բրոքերը) մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության անձն է, որը գործում է ապրանքներ տեղափոխող անձանց հանձնարարությամբ` իր անունից:

Մաքսային միջնորդի (բրոքերի) և նրա կողմից ներկայացվող անձի հարաբերությունները կարգավորվում են օրենքով և նրանց միջև կնքված պայմանագրով:

Մաքսային միջնորդը (բրոքերը) իրավունք ունի իրականացնել մաքսային ձևակերպման պահանջներից բխող բոլոր գործողությունները, ինչպես նաև այլ միջնորդական գործառնություններ, որոնք վերաբերում են մաքսային գործին` իր կողմից ներկայացվող անձի հանձնարարականով և վերջինիս միջոցների հաշվին:

Մաքսային միջնորդը (բրոքերը) պարտավոր է`
ա) կատարել իր կողմից իրականացված միջնորդական գործունեությունների հաշվառումը և մաքսային մարմիններին ներկայացնել հաշվետվություն կատարված մաքսային ձևակերպումների վերաբերյալ` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով.
բ) ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն.
գ) մաքսային մարմնի պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել հայտարարագրվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները.
դ) մաքսային մարմնի պահանջով ներկայացնել մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկություններ.
ե) մաքսային մարմնի պահանջով ներկա գտնվել ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային զննմանը.
զ) իրավաբանական հասցեի, գտնվելու և (կամ) գործունեության վայրերի, տնօրենի, մաքսային ձևակերպումների մասնագետների փոփոխության դեպքում դրանց վերաբերյալ 15-օրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրել վերադաս մաքսային մարմնին.
է) ապահովել իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը վերադաս մաքսային մարմնի (Պետական եկամուտների կոմիտեի) սահմանած կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել