Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ցերեկը, 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ին նաև ամպրոպ: Քամին՝ արևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 9-13-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
