ՈՒղղակի վաճառք է համարվում, եթե գնորդը օրենքի ուժով կամ այլ հանգամանքների բերումով արդեն հայտնի է և ունի գնման նախապատվության իրավունք:
Պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը կատարվում է աճուրդով: Համայնքների սեփականություն հանդիսացող հողերի աճուրդը կազմակերպում է համայնքի ղեկավարը, իսկ համայնքի սահմաններից դուրս` մարզպետը:
Աճուրդի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ կազմակերպիչը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է սակարկությունների անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մեկնարկային գինը, օգտագործման նպատակը, չափերը, ճանապարհների, ջրատարի, կոյուղու էլ. հաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալները, ինչպես նաև տվյալներ հողամասի նկատմամբ սահմանափակումների մասին: Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ: Հայտի ընդունումաև մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ: Աճուրդին իրավունք ունեն մասնակցելու միայն գրանցված անձինք, կազմակերպիչները և արձանագրողը: Աճուրդն անցկացվելու պահից աճուրդի անցկացման վայր արգելվում է:
Աճուրդն համարվում է չկայացած, եթե ներկայացվել է մասնակցության մեկ հայտ, կամ սակարկություններում հաղթած անձը հրաժարվել է հողամասը ձեռք բերելուց:
Այն կարող է չկայացած համարվել նաև դատական կարգով:
Աճուրդում հաղթած և հողամասը գնելուց հրաժարված անձին չի վերադարձվում նախավճարը և նա զրկվում է տվյալ անգամ աճուրդը չկայանալու դեպքում երկրորդ աճուրդը կազմակերպվում և անցկացվում է սովորական ընթացակարգով, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի:
Եթե աճուրդը չի կայանում մեկ հայտ ներկայացնելու պատճառով, ապա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կարող է օտարվել առաջին հերթին աճուրդի մասնակցության հայտ ներկաըացնողին, իսկ հրահրաժարվելու դեպքում` այլ անձանց: