Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, ծառայողական քննությանն աջակցող անձը, այլ անձը կարող են կանչվել ծանուցագրով, որը ստորագրությամբ հանձնվում է նրանց, իսկ վերջիններիս բացակայության դեպքում նրանց է փոխանցվում իրենց աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով, ինչպես նաև ըստ բնակության վայրի: Նրանք կարող են կանչվել նաև հեռախոսով, հեռագրով և կապի այլ միջոցներով:Կանչով անհարգելի չներկայանալու դեպքում կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվողոստիկանության ծառայողը ծառայողական քննություն իրականացնող անձի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանման ղեկավարի թույլտվությամբ կարող է բերման ենթարկվել:
Կանչով անհարգելի չներկայացած ոստիկանության ծառայողը ենթակա է կարգապահական տույժի սույն օրենքով սահմանված կարգով:
Ծառայողական քննությանն աջակցող անձը, այլ անձը պարտավոր են ներկայանալ ծառայողական քննություն իրականացնող անձի կանչով: