Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվում է խրախուսանք:
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքները ձևակերպվում են գրավոր և հաշվառվում անձնական գործում: Խրախուսանքները կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, խրախուսանքների կիրառման սահմանները, կարգը և պայմանները սահմանվում են ոստիկանության պետի նորմատիվ հրամանով: