Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը։
Նիստի ժամանակ փաստաբան Ամրամ Մակինյանը որոշ բացահայտումներ արեց։
Մասնավորապես՝ նա նշեց, որ հարցաքննվել են ՀՀ 3-րդ նախագահի թիկնապահները, ովքեր նրան ուղեկցել են արձակարդում։ Նրանք բացառել են, որ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում այցելել է կազինոներ։
«Շուրջ մեկ տարի՝ քննված այս քրեական գործով չի ապացուցվել, որ ՀՀ 3-րդ նախագահը այցելել է կազինո։ Ցանկանում եմ պարոն Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքից երկու հատված հրապարակել։ Նա այս գործով հարցաքննվել է 2022 թվականի հունիսի 16-ին։
Քննիչի հարցը՝ Խաչատուր Սուքիասյանին․ ըստ նախաքննության ջեռք բերած տվյալների Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի ընթացքում ԱԺ ամբիոնից կատարել եք հետևյալ արտահայտությունը՝ բոլորդ լավ գիտեք՝ 3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կրվել ա կազզինոյում։ Խնդրում եմ հայտնել, թե կոնկրետ ի՞նչ տեղեկություններ են ձեզ հայտնի ՀՀ 3-րդ նախագահի կողմից Բադեն-Բադեն քաղաքի խաղատներում հիշյալ չափի գումարի ծախսման հանգամանքների մասին։
Պատասխան․ այդ հայտարարությունից հետո, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում ես պարզաբանում եմ տվել, ասելով՝ այդ ամենն ըստ էության ես լսել եմ Հայաստանում և արտասահմանում գտնվող իմ մտերիմներից, ովքեր ինձ հայտնել են նախագահի կողմից խաղատուն այցելելու և մոտ այդքան գումար տանուլ տալու մասին»,-ներկայացրեց Արմրամ Մակինյանը։, էե
Փաստաբանը մեկ այլ հատված էլ ներկայացրեց Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքից։ Քննչիչը վերջինիս հարցրել է, թե ինչ հիմքով է արել հայտարարությունը, թե իբր դեպք գիտի, որ պետական օդանավը եկել է համապատասխան տեղից պարկերով գումարներ են տարել, որ վճարեն խաղացածը։
Ինչին ի պաստասխան Սուքիասյանն ասաել , որ հիշյալ տեղեկատվությունն ինքը ստացել է նույն հանգամանքներում տարածված խոսակցություններից և չի կարող մտաբերել, թե կոնկրետ ումից է լսել։ Սուքիասյանն ասել է, որ չի կարող ասել, թե իր լսածները որքանով են համապատասխանում իրականությանը։
«Իրավապահ մարմինները 28 թերթով ներկայացրել են, որ իրականության հետ ներկայացված իրավիճակը ոչ մի աղերս չունի։ Քննիչը հարց է տվել, թե արդյոք չի կարող որևէ անձի անուն տալ։ Խաչատուր Սուքիասյանն ասել է, որ չի կարող որևէ անուն տալ»,-ասաց Սերժ Սարգսյանի փաստաբանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն օգոստոսի 25-ին ԱԺ-ում ելույթների ժամանակ ասել է հետևյալը․ «3-րդ նախագահն եկելա Հայաստան, կոշիկները մեկը մյուսից մի համար մեծա եղել»։
Սերժ Սարգսյանը 1 միլիոն դրամի չափով փոխհատուցում է պահանջել։
Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև հոկտեմբերի 12-ը, ժամը՝ 15։50-ը։
Նիստից հետո Ամրամ Մակինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իր համար այս գործն արդեն ավարտված է իրենց հաղթանակով, սակայն որպես իրավաբան պետք է մինչև վերջ գործն ավարտին հասցնել։