Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունը «Բերձորի միջանցքվ»` երկկողմանի բաց է և անվտանգ։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածած հաղորդագրությունից։
Քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները:
Միջանցքը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Մինչ այդ, հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ կհրապարակի «Բերձորի միջանցք» մասին թարմ տեղեկատվություն։
Այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` կտրամադրվի հավելյալ տեղեկություն։