Իշխան Սաղաթելյանը դիմել է ԱԱԾ տնօրենին, Գլխավոր դատախազին, ոստիկանապետին ՔԿ և ՀԿ ղեկավարներին

Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել, որում նշվել է. 《ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին, քննչական ծառայության պետ Արգիշտի Քյարամյանին, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին

Դուք անձամբ պատասխանատվություն եք կրում Բերձորի, Աղավնոյի, Սուսի և հայկական այլ բնակավայրերի ու տարածքների հանձնման համար: Դուք եղել և շարունակում եք մնալ Նիկոլի իշխանության միակ հենարանն ու պահապանը: Դուք այլևս չեք կարող ասել «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը». դուք ծառայում եք այս հակահայ իշխանությանը և երկրում բռնապետություն հաստատելու գործին: Հետևաբար անձամբ պատասխանատվություն եք կրում այս կորուստների համար:

Բայց ասեմ` դեռ ուշ չէ: Խելքի եկեք: Ձեզ մի դասեք էդմոնմարուքյանների, ալենսիմոնյանների շարքին: Դուք պատասխանատվություն եք կրելու սերնդների առջև:

Սիրելի հայրենակիցներ, վերջին այս իրադարձությունների հետ կապված հուսահատությունը, հիասթափությունն ու անզորության զգացողությունը հասկանալի է: Բայց այս իրողության հետ չի կարելի համակերպվել: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը: Հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր սերնդների》։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել