Փրկարարները յոթնամյա երեխային դուրս են բերել ջրանցքից

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 26-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արցախի պողոտայի մոտ՝ ջրանցքում, երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները Ս․ Գ․-ին (ծնված 2015 թ․) դուրս են բերել ջրանցքից: Նա հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել