Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին որոշում է ստորագրել․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը և Ժիրայր Խառատյանի դիմումը`
1. Ժիրայր Արթուրի Խառատյանին 2022 թվականի օգոստոսի 24-ից նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ27-17.4-Ղ2-1)։
2. Ժիրայր Արթուրի Խառատյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»։