Iravaban.net-ը հայտնում է, որ օգոստոսի 10-ին փոխվել են COVID-19-ով պայմանավորված ՀՀ քաղաքացիների Շրի Լանկա մուտքի և ելքի սահմանափակումների մասին կանոնները։
Սահմանը հատելու ռեժիմը
Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետու-թյան կառավարության որոշմամբ 2022թ. մայիսի 11-ից Շրի Լանկա կարող են մուտք գործել բոլոր օտարերկրյա պետությունների քաղաքացիները։
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
Օտարերկրացիները պետք է ունենան առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19-ի նկատմամբ ՊՇՌ հետազոտության թեստի բացասական պատասխան կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ (12 տարեկանից ցածր երեխաները ազատված են թեստի պատասխանը և սերտիֆիկատը ներկայացնելու պահանջից):