Սեպտեմբերի 2-ի հանրահավաքին պետք է մասնակցի նաև նորընտիր վարչապետը․ Էդգար Ղազարյան

«Ես ակնկալում եմ օպերատիվ և արագ որոշում ընդդիմության և իշխանության բոլոր պատգամավորներից։ Քաջատեղյակ եմ «Դիմադրություն» շարժման բոլոր գործողություններից։ Հայտարարված է հանրահավաք սեպտեմբերի 2-ին, ինչպես միշտ, ես կմասնակցեմ այդ հանրահավաքին, բայց այդ հանրահավաքին պետք է մասնակցի ՀՀ նորընտիր վարչապետը։ Օգոստոսի 31-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում՝ ՀՀ ,ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Այդ հանդիպմանն այլևս չպետք է մասնակցի Նոյեմբերի 9-ի կապիտուլացիան ստորագրած վարչապետը»,- ամփոփելով  այսօր տեղի ունեցած  հանրահավաքը՝ կոչով հանրությանն ու քաղաքական գործիչներին դիմեց  հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ պետք է անել ամեն բան, որպեսզի մինչև օգոստոսի 31-ը ունենանք նոր վարչապետ։

«Եթե մեզ այլ բան հնարավոր չլինի փրկել, ապա այս փոփոխությունը  կարող է փրկել Բերձորի ճակատագիրը։ Ակնհայտ է, որ այդ գործողությունը կսառեցվի՝ Հայաստանում ներքաղաքական փոփոխությունների արդյունքում։ Պետական բանակցությունները կունենան այլ բովանդակություն և այլ արդյունք»,- ասաց նա։

Նա  այն համոզմանն է, որ Փաշինյանը հենց այնպես իշխանություն չի տալու։

Ղազարյանը կարծում է, որ միակ ճանապարհը նրան Կառավարությունում անվստահություն հայտնելն է։
ԱԺ-ում բոլոր պատգամավորները

«Այս օրվանից հայտարարում եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու պաշտոնական գործընթաց և դա արվում է Անկախության հռչակման օրը»,- ասաց նա և վերջում հավելեց․ «Մեր հաջորդ հանդիպումը պետք է լինի ԱԺ բակում վարչապետի ընտրության ժամանակ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել