Նախկինում 5 անգամ դատապարտված 29-ամյա կինը կրկին ոստիկանությունում է

Օգոստոսի 3-ին, ժամը 15.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի  ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1984 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված  Լիռա Ա.-ին: 

Պարզվել է, որ Լիռա Ա.-ն ս/թ հուլիսի 26-ին գտնվելով Րաֆֆու փողոցի թիվ 23/41 հասցեում գործող գեղեցկության սրահում, աթոռի վրա դրված պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 75.000 դրամ և բանկային տարբեր քարտեր` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս: 

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել