Օգոստոսի 21-ին, ժամը 17։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են շրջված հեծանվանավակ։
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներ՝ Ա․ Գ․-ին (ծնված 1990 թ․), Վ․ Մ․-ին (ծնված 1984 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1986 թ․), Դ․ Պ․-ին (ծնված 1984 թ․) և հեծանվանավակը։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 17։10-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի Գեղամա հանգստյան գոտու մոտակայքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները, շրջայց կատարելիս ափից մոտ 1-1,5 կմ հեռավորության վրա նկատել են շրջված ջրային մոտոցիկլ։
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներ՝ Վ․ Դ-ին (ծնված 1994 թ․), Ա․ Դ-ին (ծնված 1990 թ․) և ջրային մոտոցիկլը: