«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 21-ին ժամը 15:00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 24:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Հարթաշեն, Քարաշեն, Խնձորեսկ, Կոռնիձոր համայնքների ջրամատակարարումը, իսկ Գորիս քաղաքում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: