13-ամյա աղջիկը հայտնաբերվեց. դեպքի հանգամանքները պարզվում են

Օգոստոսի 4-ին, ժամը 11.00-ին, Սևան քաղաքի մի բնակչուհի  հաղորդում է տվել ոստիկանության Սևանի բաժնում, որ դուստրը՝ 2000 թ. ծնված Հ.-ն, նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, դուրս է եկել տնից ու չի վերադարձել:

Ոստիկանության Սևանի բաժնի և ԱԳԲ ծառայողների համատեղ որոնողական գործողությունների շնորհիվ Հ.-ն հայտնաբերվել է Սևան քաղաքի Սայաթ-Նովա – Նալբանդյան փողոցների խաչմերուկում ու ներկայացվել բաժին, որտեղ հայտնել է, որ այդ ժամանակահատվածում ինքը գտնվել է Կոտայքի մարզի Հանքավան գյուղում:

Աղջկա դաստակին առկա էին քերծված վնասվածքներ, ինչի կապակցությամբ նա բանավոր հայտարարել է, որ ինքն իրեն վնասել է ապակու կտորով, քանի որ վախեցել է մորից:

Ոստիկանության ԱԳԲ ծառայողները ներգրավել են  հոգեբանների և այլ մասնագետների, որոնք աշխատում են աղջկա հետ: 

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ Սևանի քննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ աշխատանքներ են տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել