2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Հանրապետություն» կուսակցությունն իր մասնակցությունը կապահովի 4 մարզում՝ Սյունիքում, Արագածոտնում, Լոռիում և Վայոց ձորում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Անի Խաչատրյանն ու ներկայացրել թեկնածուներին: Ըստ այդմ.
Սյունիքի մարզ` Քաջարան համայնք -Վարդան Գևորգյան,
Արագածոտնի մարզ` Ծաղկահովիտ համայնք- Համլետ Սահակյան,
Լոռու մարզ` Լոռի Բերդ համայնք-Արթուր Չատինյան,
Վայոց ձորի մարզ` Արենի համայնք-Անուշավան Ավետիսյան: