Սպիտակ ստրկություն

Տարբեր աղբյուրների համաձայն` տարեկան թրաֆիքինգի զոհ է դառնում 2,5 միլիոնից մինչև 4 միլիոն մարդ:

Եվրոպոլի կազմակերպված հանցավորության մասին դեռևս 2004թ.-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ աշխարհում մարդկանց առևտրի հետ կապված դրամական շրջանառությունն ամեն տարի կազմել է 8,5-ից 12 միլիարդ եվրո:

Ըստ ՄԱԿ-ի 2008թ.-ի գնահատման՝ աշխարհում թրաֆիքինգի զոհ դարձած կանանց, տղամարդկանց և երեխաների շահագործման արդյունքում եկամուտները տարեկան կազմում են շուրջ 32 միլիարդ դոլար:

Թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ կան բազմաթիվ իրավական ակտեր և կոնվենցիաներ, որոնք ուղղված են այս ոլորտում պետությունների համագործակցությունն ուժեղացնելուն և թրաֆիքինգի դեմ պայքարը միասնական և առավել արդյունավետ դարձնելուն, սակայն «թրաֆիքինգ» երևույթը շարունակվում է, և ամեն տարի նոր զոհեր են գրանցվում:

Պատահական չէ, որ այժմ հանրությունը մարդկանց թրաֆիքինգը համարում է «Ժամանակակից ստրկություն» կամ անվանվում է «Սպիտակ ստրկություն»: Դա պայմանավորված է նրանով, որ թրաֆիքինգի և ստրկության հիմքում ընկած է մարդու «ապրանքայնացումը», այսինքն վերաբերմունքը որպես առարկայի, որի միջոցով կարելի է եկամուտ ստանալ: Ստրկությունը հնագույն ինստիտուտներից է, որը մարդու նկատմամբ սեփականության իրավունքի իրականացում է: Այն շահագործման բիրտ ձև է, որի դեպքում մարդը դառնում է ստրկատիրոջ սեփականությունը, չունի որևէ իրավունք, չի ստանում փոխհատուցում կամ ստանում է շատ չնչին:

Թրաֆիքինգի դեմ պայքարի կոնվենցիաներ ընդունվել են դեռևս ստրկատիրական հասարակարգի ժամանակ: Ստրկության արգելքը ինքնաբերաբար չի հանգեցրել ստրկության վերացման, այն միայն ձևափոխվել է և ստացել է նոր կարգ և դրսևորում:

Ցավոք, այժմ ստրկություն գոյություն ունի, չնայած գաղութային համակարգի փլուզման ու հասարակական պարսավանքի:

Ժամանակակից ստրկության հարցերով առաջնակարգ մասնագետ Քեյվին Բեյլզը ասում է, որ մարդիկ ստրկանում են բռնության միջոցով և պահվում են գերության շահագործման նպատակով: Մարդկանց կարծիքով ստրկությունը վերացել է, սակայն փաստերը վկայում են, որ ստրկատիրության պրակտիկան մեր օրերում էլ դեռևս շարունակվում է և հատկապես զոհերն են սոցիալապես անապահով և աղքատ բնակչությունը: Բեյլզի գնահատականներով ժամանակակից աշխարհում ավելի քան 27 միլիոն մարդ ապրում է ստրկության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել