Ուսուցչի 25 թափուր աշխատատեղ՝ Երևանի դպրոցներում

Iravaban.net-ը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթներ՝ Երևանի տարբեր դպրոցներում առկա թափուր հաստիքների մասին։

Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (15 ժամ), «Կերպարվեստ» (13 ժամ), «Ֆիզկուլտուրա» (12 ժամ) առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համար:

Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ.177 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Մաթեմատիկա» (21 դասաժամ) առարկայի ուսուցչի և դասվարի (16 դասաժամ) թափուր տեղերի համար:

Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Կենսաբանություն» ( 10 դասաժամ ), «Ինֆորմատիկա» (4 դասաժամ), ՆԶՊ (2 դասաժամ), «Կերպարվեստ» (7 դասաժամ), «Տեխնոլոգիա» (տղաներ, 4 դասաժամ) առարկանների ուսուցիչների և դասվարի (17 դասաժամ) թափուր տեղերի համար:

Հայտարարվում է մրցույթ ՀՀ «Երևանի Ջ.Կիրակոսյանի անվան 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ինֆորմատիկայի / 12 դասաժամ /, ռուսերենի / 13 դասաժամ /, երաժշտություն / 4 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղի համար:

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ «Երևանի Ս. Շահմուրադյանի անվան հ. 85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Պատմություն» (13 դասաժամ), « Ֆիզիկա» (6 դասաժամ) և «Ռուսաց լեզու» (8 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:

«Երևանի Ա. Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Մաթեմատիկա» (15 դասաժամ), «Տեխնոլոգիա» (24 դասաժամ), «Ինֆորմատիկա» (26 դասաժամ), «Ֆիզկուլտուրա» (24 դասաժամ), «Չինարեն» (22 դասաժամ) առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համար:

Հայտարարվում է մրցույթ ՀՀ «Երևանի Ջ.Կիրակոսյանի անվան 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Ինֆորմատիկա» (12 դասաժամ ), «Ռուսերեն» (13 դասաժամ), «Երաժշտություն (4 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել