Տեղում փախստական ’’ sur place’’

Այն պահանջը, որ փախստական համարվելու համար անձը պետք է իր երկրից դուրս գտնվի, չի նշանակում, թե նա այդ երկիրն անպայման պետք է լքած լինի ապօրինի ճանապարհով կամ ելնելով հիմնավորված երկյուղի նկատառումից:

Անձ փախստականի կարգավիճակի ճանաչման համար կարող է դիմել արդեն որոշ ժամանակ արտասահմանում գտնվելուց հետո:

Անձը, որը երկիրը լքելուց հետո փախստական չէր, այլ փախստական է դառնում ավելի ուշ, կոչվում է տեղում փախստական ’’ sur place’’ :

Անձը տեղում փախստական է դառնում ծագման երկրում իր բացակայության ընթացքում առաջացած հանգամանքների պատճառով: Արտասահմանում աշխատող դիվանագետներն ու այլ պաշտոնատար անձիք, ռազմագերիներ, ուսանողներ, աշխատանքային միգրանտները և այլոք փախստականի կարգավիճակի համար կարող են դիմել արտասահմանում ապրելու ժամանակ և ճանաչվել որպես փախստական:

Անձը կարող է փախստական դառնալ իր գործողությունների հետևանքով, ասենք, միավորվելով արդեն փախստական ճանաչված անձանց հետ կամ իր քաղաքական հայացքներն արտահայտելով իր բնակության երկրում: Այդպիսի գործողությունները բավարար են հետապնդման հիմնավորված երկյուղը հաստատելու համար, թե ոչ, պետք է որոշվի հանգամանքների ուշադիր ստուգմամբ:

Մասնավորապես պետք է հաշվի առնել, թե արդյոք այդ գործողություններն աարժանացել են տվյալ անձի ծագման երկրի իշխանությունների ուշադրությանը և ինչպիսին է դրանց հնարավոր գնահատականը այդ իշխանությունների կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել