Ե՞րբ պետք է չփարատված կասկածները մեկնաբանվեն հօգուտ փախստականի

Իր պատմությունը հաստատելու համար հայցողի գործադրած անկեղծ ջանքերից հետո անգամ կարող են նրա որոշ հայտարարություններ ոչ արժանահավատ թվալ:

Սա հասկանալի է, քանզի դժվար թե փախստականը կարողանա ապացուցել իր վկայակոչած ամեն մի փաստը և իսկապես, եթե այդպիսի պահանջ լիներ, ապա փախստականների մեծ մասը չէր ճանաչվի որպես այդպիսին:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հայցողի հանդեպ կիրառել չփարատված կասկածները հօգուտ հայցողի մեկնաբանելու սկզբունքը:

Նշենք, որ չփարատված կասկածները հօգուտ հայցողի մեկնաբանելու սկզբունքը պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ բոլոր հնարավոր ապացույցները ստացվել և ստուգվել են, և երբ քննողը բավարարված է հայցողի ընդհանուր արժանահավատությամբ:

Հայցողի պնդումները պետք է լինեն հետևողական ու ճշմարտացի և չպետք է հակասի հանրահայտ փաստերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել