ՄԱԿ ՓԳՀ-ն ապաքաղաքացիության վերաբերյալ մանդատն իրականացնելով՝ պետություններին տարատեսակ աջակցություն է ցուցաբերում:
Հիմնվելով մի շարք պետություններում ապաքաղաքացիության սահմանման ընթացակարգերի մասին իր համեմատական գիտելիքների և քաղաքացիության կարգավիճակի գնահատմասն սեփական փորձի վրա՝ ՄԱԿ ՓԳՀ-ն կարող է խորհրդատվություն տրամադրել ինչպես ապաքաղաքացիության սահմանման նոր ընթացակարգերի մշակման, այնպես էլ արդեն եղածների հզորացման վերաբերյալ:
Ի լրումն՝ ՄԱԿ ՓԳՀ-ն կարող է օժքանդակել ապաքաղաքացիություն սահմանող մարմիններին հարցում անելիս և կարող է տեղեկատվության աղբյուր հանդիսանալ քաղաքացիության մասին օրենքների և դրանց կիրառման հարցում: Դիմումատուների համար ՄԱԿ ՓԳՀ-ի հասանելիությունը նմանապես նշանակալի դեր է խաղում կարգավիճակի սահմանման ընթացակարգի օբյեկտիվության ապահովման հարցում: Եվ վերջապես՝ ՄԱԿ ՓԳՀ-ն ինքն էլ կարող է, անհրաժեշտության դեպքում, անհատական և խմբակային մակարդակով կարգավիճակի սահմանում իրականացնել: