Ինչո՞վ է տարբերվում տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագիրը փոխադրման պայմանագրից

Տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագիրն անհրաժեշտ է սահմանազատել փոխադրման պայմանագիրց, որն անմիջապես կապված է տրանսպորտային միջոցի հետ:

Ի տարբերություն փոխադրման՝ վարձակալության ժամանակ տրանսպորտային միջոցը դուրս է գալիս դրա սեփականատիրոջ տիրապետությունից, վարձակալին է անցնում տրանսպորտային միջոցը տիրապետելու և օգտագործելու իրավունքը:

Փոխադրման ժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքի փոխանցում տեղի չի ունենում: Տրանսպորտային կազմակերպությունը պարտավորվում է կատարել որոշակի ծառայություն, այն է՝ փոխադրել իր հաճախորդի բեռը, ուղևորին և նրա ուղեբեռը: Նույնը նախատեսված է Ֆրախտի պայմանագրով, որով տրանսպորտային կազմակերպությունը պարտավորվում է մյուս կողմին բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրման համար տրամադրել տրանսպորտային միջոցի ամբողջ տարողությունը կամ դրա մի մասը՝ մեկ կամ մի քանի չվերթի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել