Ո՞րն է հյուպաստոսական ծառայության դերը

Հյուպատոսական ծառայությունների դերն առանձնահատուկ քննարկման նյութ է:

Հյուպատոսությունը կարող է ոչ ավտոմատ մեխանիզմի պարագայում առաջին քայլի համար պատասխանատու իրավասու մարմին հանդիսանալ: Սա պատահում է, օրինակ, երբ երկրի օրենքը պահանջում է, որ որպես ծնողների քաղաքացիությունը ձեռք բեռելու նախապայման, իր երկրի քաղաքացիների` արտերկրում ծնված երեխան գրանցվի հյուպատոսարանում:

Այս դեպքում իրավասու մարմին կհանդիսանա այն երկրում գտնվող հյուպատոսությունը, որի տարածքում ծնվել է երեխան, և երեխայի քաղաքացիության վերաբերյալ հենց իր դիրքորոշումն էլ վճռորոշ կլինի՝ պայմանով, որ հետագա որևէ այլ մեխանիզմ ևս դիտարկման ենթակա չէ: Եթե անհատին մերժել են նման գրանցումը, կամ խոչընդոտել են դրան դիմելուն` նա 1-ին հոդվածի իմաստով չի համարվի քաղաքացի:

Հյուպատոսությունները կարող են իրավասու մարմին համարվել այլ առումներով ևս: Երբ անհատները դիմում են հյուպատոսության օժանդակությանը, օրինակ` անձնագիրը նորացնելու կամ իրենց քաղաքացիության կարգավիճակի հավաստում ձեռք բերելու համար, հյուպատոսությունից օրենքով ակնկալվում է` իր հյուպատոսական պաշտպանության շր ջանակում որոշում կայացնել տվյալ անհատի քաղաքացիության կարգավիճակի վերաբերյալ: Այդ անելիս հյուպատոսությունը գործում է որպես իրավասու մարմին: Սա նաև վերաբերում է այն դեպքերին, երբ հայուպատոսարանն անձի քաղաքացիության կարգավիճակի մասին այլ պետության հարցմանն է պատասխանում: Այն բոլոր դեպքերում, երբ հյուպատոսությունը անհատի քաղաքացիության կարգավիճակի մասին դիրքորոշում հայտնելու միակ իրավասու մարմինն է, նրա դիրքորոշումը վճռորոշ է: Այն դեպքերում, երբ անհատի քաղաքացիության կարգավիճակի մասին այլ իրավասու մարմիններ ևս դիրքորոշում ունեն, դրանք պետք է կշռադատվեն ` հաշվի առնելով հյուպատոսության դիրքորոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել