Յուրահատուկ գործընթացներ են սկսվել Եվրոպայում․ քաղաքագետ

Յուրահատուկ գործընթացներ են սկսվել Եվրոպայում: Մասնավորապես, Գերմանիայում մեծ թվով մարդիկ սկսել են դիմել տեղի հրեական համայնքներին հուդդայականություն ընդունելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Որոշ տեղերում դիմողների քանակը համարժեք է տեղի հրեական համայնքների անդամների թվաքանակին, ինչը հրեաների մոտ խնդիր է առաջացրել: Եթե բոլորի ցանկությունները բավարարվեն, ապա հրեական համայքները կկորցնեն իրենց էթնիկ բնույթն ու դարերով ձևավորված ավանդույթները: Սակայն դա հրեական համայնքների խնդիրն է, մեզ հետաքրքրողը նման զանգվածային դիմումների դրդապատճառն է:

Քաղաքակրթությունները ձևավորվում են կրոնների արժեքային համակարգերի վրա, քրիստոնյաների՝ Պատվիրանների ու քրիստոնեական ավանդույթների, ծեսերի վրա, մուսուլմաններինը՝ Շարիաթի և այլն:
Լիբերալիզմի առանցքային թշնամին կրոն երևույթն է, որոնց վրա է հիմնված ավանդական պահպանողական արժեքային համակարգը: Արժեքային փոփոխությունների համար պետք է հարվածել ՛՛հին՛՛ արժեքները կրող կրոնական ինստիտուտներին ու դա կրող պահպանողական միջին խավին:

Լիբերալիզմի արագարեն փոփոխվող իրարամերժ ՛՛արժեքային համակարգը՛՛, որը հենված չէ անառարկելի հեղինակության՝ Աստծո կամքի վրա, ստեղծում է արժեքային տուրբուլենտություն, ինչի պատճառով հնարավոր չէ ձևավորել մի նոր քաղաքակրթություն:

Մարդիկ փորձում են նման քաոսի պայմաններում արժեքային հենման կետ գտնել: Բայց, քանի որ, քրիստոնեությունը, որպես քաղաքակրթությունն, Արևմուտքում այլևս պարտված է, մարդիկ այլ կրոններում են փորձում կայունություն որոնել:

Հ.Գ. Քրիստոնեության պարտությունը սկսվեց Ռեֆորմացիայից ու ավարտական ձևակերպումը ստացավ Ֆրանսիական հեղափոխության ժաման, սակայն դա արդեն այլ թեմա է»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել