Հարցում՝ անձի քաղաքացիության կարգավիճակի մասին

Ո՞ր դեպքերում անհատը կամ պետությունը կարող են տվյալ անհատի քաղաքացիության կարգավիճակի առնչությամբ իրավասու մարմինների պարզաբանումների կարիքն ունենալ:

Այսպիսի անհրաժեշտություն սովորաբար կարող է առաջանալ քաղաքացիության ձեռքբերման կամ կորստի ավտոմատ եղանակի պարագայումինչպես նաև այն դեպքում, երբ անհատը քաղաքացիություն է ձեռք բերել կամ դրանից զրկվել է ոչ ավտոմատ մեխանիզմներով, սակայն դրա փաստաթղթային հավաստումը չունի:

Նման հարցումները կարող են իրավասու մարմինների կողմից մատնվել լռության կամ պատասախանի մերժման: Պատասխանի բացակայության վերաբերյալ եզրակացություններ կարելի է անել միայն ողջամիտ ժամկետների լրանալուց հետո: Եթե իրավասու մարմնի քաղաքականությունը երբեք նման հարցումներին չպատասխանելն է` պատասխանի բացակայության դեպքում զուտ այդ փաստի հիման վրա եզրակացություններ չպետք է արվեն: Եվ հակառակը. եթե պետությունը սովորաբար նման հարցումերին պատասխանում է, պատասխանի բացակայությունը բավական հիմնավոր փաստարկ կարող է համարվել, որ այն քննության չի առել տվյալ անհատի մասնավոր հանգամանքները, նման պատասխանը փոքր կշիռ ունի: Ամեն դեպքում քաղաքացիության կարգավիճակի հարցման առնչությամբ իրավասու մարմնի դիրքորոշումը պետք է քննության առնվի անհատի գործին առնչվող որևէ այլ իրավասու մարմնի կամ մարմինների համադրոոթյամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել