Պատժվու՞մ է արդյոք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն չտրամդրելը

Հասարակության շատ անդամներ, ովքեր այսօր օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունից, ցանկանում են տեղյակ լինել իրենց իրավունքներին, այդ թվում՝ իմանալ պատժվու՞մ է արդյոք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն չտրամդրելը: Տեղեկացնենք, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից բուժսպասարկման համար վճարներ գանձելը կամ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրումը մերժելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել