Քաղաքացիություն չունեցող անձանց դատարան դիմելու իրավունքը

Ըստ քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին կոնվենցիայի` յուրաքանչյուր քաղաքացիություն չունեցող անձ իրավունք ունի ազատորեն դիմելու բոլոր Պայմանավորվող պետությունների տարածքում գտնվող դատարաններին:

Այն Պայմանավորվող պետությունում, որտեղ քաղաքացիություն չունեցող անձն ունի իր սովորական բնակության վայրը, դատարան դիմելու հետ կապված հարցերում նա օգտվում է նույն վերաբերմունքից, ինչ քաղաքացիները, ներառյալ իրավաբանական օգնությունն ու ազատումը cautio judicatum solvi-ից:

Վերը նշված հարցերով քաղաքացիություն չունեցող անձն իր սովորական բնակության երկրից դուրս օգտվում է իր սովորական բնակության երկրի քաղաքացիներին հատկացվող վերաբերմունքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել