Ի՞նչ ժամկետ է նախատեսված ՀՀ տարածք ապրանքների ներմուծման դեպքում պետական վճարումների համար

Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ֆիզիկական անձանցից ու կազմակերպություններից (ներմուծողներից) ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի գանձումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների ու տրանսպորտային միջոցների ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում` բացառությամբ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից ՀՀ օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում և գանձվում է Հայաստանի Հանրապետության տարածք դրանց մուտք գործելու պահին

ՀՀ ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի վճարումը սահմանված ժամկետից ուշացվելու դեպքում ներմուծողից գանձվում է տույժ` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Հարկերի մասին» ու «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված չափերով և կարգերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել