Ապացուցման բեռն ապաքաղաքացիության դեպքում

Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը սահմանող 1954թ.-ի կոենվենցիան սահմանում է ապքացուցման բեռի բաշխումը հետևյալ կերպ:

Այսպես.

Իրավական վարույթներում ապացուցման բեռը վերաբերում է այն հարցին, թե կողմերից որն է պարտավորություն կրում հայցի համար ապացույցներ ներկայացնելու առումով: Սովորաբար վարչական և դատական վարույթներում հայցը հիմնավորելու նախնական պարտավորությունը հայցվորն է կրում:

Ապաքաղաքացիության կարգավիճակի սահմանման պարագայում ապացուցման բեռը որպես սկզբունք կիսվում է՝ հայցվորը և գործը քննողը պետք է ապացույցները ձեռք բերեն ու փաստերը հաստատեն համագործակցությամբ:

Ընթացակարգը համագործակցային է՝ նպատակաուղղված հստակեցնելուն, թե արդյոք անհատի վրա տարածվում են 1954 թ. Կոնվենցիայի դրույթները: Այսպիսով՝ հայցվորը պարտավոր է տրամադրել հնարավորինս արժանահավատ և ամբողջական տեղեկություններ իր վիճակի մասին և ներկայացնել ողջամտորեն հնարավոր բոլոր փաստերը: Նմանապես, կարգավիճակ սահմանող մարմնից պահանջվում է ձեռք բերել և ներկայացնել ողջամտորեն իրեն հասանելի բոլոր առնչվող փաստերը՝ հնարավորություն ստեղծելով դիմուիմատուի կարգավիճակի օբյեկտիվ սահմանման համար: Այս ոչ մրցակցային մոտեցումը գործնականում առկա է մի շարք պետություններում, որտեղ արդեն գործում են ապաքաղաքացիության սահմանման ընթացակարգը:

Հաշվի առնելով ապաքաղաքացիության բնույթը՝ քաղաքացիություն չունեցողի կարգավիճակի համար դիմող անճինք հաճախ ի վիճակի չեն ներկայացնելու իրենց հայցը հիմնավորող մեծաքանակ, իսկ հաճախ էլ՝ որևէ փաստաթղթային վկայություն: Ապաքաղաքացիության կարգավիճակ սահմանող մարմինները պետք է հաշվի առնեն այս հանգամանքը և հնարավորինս ըմբռնումով վերաբերվեն վկայություն տալիս որոշակի ապքացույցների բացակայության մասին արվող պարզաբանումներն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել