Մաքսային ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ ձևերը.
1) ծառայողական պարտականությունները կատարելիս բարձր ցուցանիշներ ապահովելու համար`
– շնորհակալության հայտարարում,
– դրամական պարգևատրում,
– հուշանվերով պարգևատրում,
– վերադաս մաքսային մարմնի պատվոգրով պարգևատրում,
– կարգապահական տույժի վաղաժամկետ հանում.
– լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում:
2) գերազանց ծառայության համար`
– հերթական հատուկ կոչման վաղաժամկետ շնորհում,
– զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն հատուկ կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում.
3) տասը տարուց ավելի բարեխիղճ ծառայության համար`
– «Մաքսային ծառայության առաջավոր», «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող» կրծքանշաններով պարգևատրում.
4) մաքսային գործի բնագավառում հատուկ ծառայությունների համար`
– «Մաքսային ծառայության առաջավոր», «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող» կրծքանշաններով պարգևատրում:
Մաքսային ծառայողները Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և կոչումների:
«Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող», «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշանների, ինչպես նաև վերադաս մաքսային մարմնի պատվոգրի վերաբերյալ կանոնները և դրանցով պարգևատրման դեպքերը սահմանում է վերադաս մաքսային մարմինը: