Անօրինական առևտրի դեպքերը հայտնաբերվել և տեղում կասեցվել են

Երևանի կենտրոնական հատվածները՝ Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողոտան, փողոցների մայթերն ու շենքերի կամարանցումները բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիների նախընտրելի հասցեներն են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի և ոստիկանության համատեղ ստուգայցերի շնորհիվ անօրինական առևտրի դեպքերը հայտնաբերվել և տեղում կասեցվել են, քաղաքացիները՝ տուգանվել:

Շրջայցերն արվում են ինչպես վաղ առավոտյան ու ցերեկային ժամերին, այնպես էլ ուշ երեկոյան:

Հուլիսին մայաքաղաքում արձանագրվել է փողոցային առևտրի 127, օգոստոսի առաջին օրերին՝ 30 դեպք:

Փողոցային առևտուրը քաղաքում արգելելու և խնդիրը վերացնելու համար քաղաքապետարանը շարունակաբար ամեն օր ուժեղացված ստուգայցեր է իրականացնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել