«Ապրելու երկիր» կուսակցությունն ակնկալում է Ադրբեջանի գործողություններին տալ հստակ գնահատականներ

Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը՝ ունենալով մեկ նպատակ հայաթափել Արցախը՝ զրկելով արցախցիներին՝ իր հողում ապրելու անբեկանելի իրավունքից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը։

2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո պարբերաբար խախտելով հրադարարի ռեժիմը, երեկ և այսօր արդեն փաստացի նոր պատերազմ է հայտարարել Արցախին։

Տեղի ունեցած գործողությունների արդյունքում զոհերի և վիրավորների առկայությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է։

Այս ամենը հերթական անգամ տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնության ներքո՝ երբեմն երկկողմանի խաղաղության ստանդարտ կոչերի ուղեկցությամբ։

Այնինչ, Ադրբեջանի սանձարձակ վարքագիծը 2020թ. պատերազմի և հետագա դեպքերի նկատմամբ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը շարունակում են ծնել նոր հանցագործություններ հայության դեմ։
Միջազգային հանրության համար տնտեսական շահը շարունակվում է գերակայել համամարդկային արժեքներին, որոնք իբրև այդ նույն միջազգային հանրության համար սկզբունքներ են։

Մեկ անգամ ևս «Ապրելու երկիր» կուսակցությունն ակնկալում է Ադրբեջանի գործողություններին տալ հստակ գնահատականներ՝ հստակ աջակցելով տարածաշրջանում խաղաղության ապահովմանը։

Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ անգամ 2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիան չի կոտրել արցախցու՝ իր հողում ապրելու կամքը և արցախցին շարունակելու է անգամ իր կյանքի գնով ապահովել Արցախում ապրելու իր անբեկանելի իրավունքը՝ ի հեճուկս Ադրբեջանի հանցագործ քաղաքականության և միջազգային հանրության լուռ համաձայնության»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել