Այսօր կրկին հրավիրել եմ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ. Արայիկ Հարությունյան

Այսօր կրկին հրավիրել եմ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Սադրանք որակելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ օգոստոսի 1-ից իրականացվող գործողությունները` նշել եմ, որ իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր: Ուստի, դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով պահպանել զսպվածություն և հանգստություն:

Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել