Այսօր «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները ցանկանում էին վրան տեղադրել քաղաքապետարանի մոտ: Սակայն ոստիկանությունը փորձում էր միջամտել, ինչի արդյունքում տարածայնություն ծագեց ոստիակնների և ակտիվիստների միջև:
Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Փոխոստիկանապետ Վալերի Ոսպյանը լրագրողներին հայտնեց, որ նրան բերման են ենթարկել և պատրաստվում են ենթարկել պատասխանատվության` հակաօրինական կոչեր հնչեցնելու համար:
Ոստիկանության և ակտիվիստների միջև տեղի ունեցած տարաձայնության տեսանյութը շուտով:
Իրավաբան.net