Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Oգոստոսի 1-ին վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը: Վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայութնունից։

—————

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Նշվում է, որ վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել