Մայրաքաղաքի հիմնանորոգված փողոցների թիվը կավելանա շուրջ 30-ով

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով  նախատեսված 2.5 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներից ավելի քան  1,2 միլիոն քառակուսի մետրը բաժին է ընկնում շուրջ 30 փողոցների հիմնանորոգմանը: 

Որոշ փողոցներում աշխատանքները ներառում են նաև մայթերի ասֆալտապատումն ու հին  եզրաքարերի փոխարինումը նորերով: Մինչ օրս հիմնանորոգումն ավարտվել է 18 փողոցներում, 8 փողոցներում գործընթացը շարունակվում է, իսկ մնացած փողոցներում էլ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: 

Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժինը, գործընթացի հաջորդականության սկզբունքը կիրառվում է մայրաքաղաքում բնականոն երթևեկությունը չխաթարելու նկատառումով: Ծրագիրը կավարտվի տարվա  3-րդ եռամսյակում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել