ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի և փոխվարչապետի աշխատավարձը՝ օրենքի համաձայն

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը:

Բազային աշխատավարձը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել նախորդ տարվա բազային աշխատավարձից ավելի ցածր:

Iravaban.net-ը հաշվարկել է ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի և փոխվարչապետի աշխատավարձը։ Այսպիսով, համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի ՀՀ վարչապետի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 256 հազար 660 դրամ, իսկ Ազգային ժողովի նախագահինը՝ 1 միլիոն 190 հազար 520 դրամ:

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 322 հազար 800 դրամ:

Փոխվարչապետի աշխատավարձ՝ 1 միլիոն 25 հազար 170 դրամ:

Դրանցում ներառված է նաև եկամտային հարկը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել