Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին հուլիսի 27-ին: Առավոտյան 10-ին մոտ Հովտաշեն գյուղում նրանք ձերբակալեցին ու կասկածանքով բաժին բերեցին նույն գյուղի բնակիչ, 61-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փաթեթ` մարիխուանայի նմանվող մի քանի գրամ զանգվածով:

61-ամյա հովտաշենցին ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել