Ո՞վ է շնորհում մաքսային ծառայության հատուկ կոչումները

Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի և մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

Մաքսային ծառայության` «Մաքսային ծառայության մասին» օրենքով սահմանված մյուս հատուկ կոչումները շնորհում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:

Մաքսային ծառայության հատուկ կոչում շնորհելիս Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում մաքսային ծառայողի նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված դասային, հատուկ կամ զինվորական կոչումը:

Մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչումը շնորհվում է հաջորդական կարգով, զբաղեցրած պաշտոնին համապատասխան և նախորդ կոչումով ծառայության ժամկետի լրանալուց հետո, բացառությամբ ստորև նախատեսված դեպքերի:

Մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչում կարող է շնորհվել`
1) մինչև նախորդ կոչումը կրելու` օրենքով սահմանված ժամկետի լրանալը, բայց զբաղեցրած պաշտոնին հասանելիքից ոչ բարձր, որպես խրախուսում, պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար.
2) զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն հատուկ կոչումից մեկ աստիճան բարձր կոչում կարող է շնորհվել նախորդ հատուկ կոչման ժամկետի ավարտից հետո` աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների համար.
3) մինչև նախորդ կոչումը կրելու` օրենքով սահմանված ժամկետի լրանալը, կամ զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն հատուկ կոչումից մեկ աստիճան բարձր կոչում կարող է շնորհվել նաև ատեստավորման արդյունքներով:

Մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կամ վաղաժամկետ կոչում` մինչև մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչումը ներառյալ, ծառայության ողջ ընթացքում կարող է շնորհվել ոչ ավելի, քան երկու անգամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել