Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի կարգավորմանն ու բարելավմանն ուղղված` «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» միջազգային դաշնագրի (ՀՀ միացել է 16.03.94թ. ) 17 հոդվածը նվիրված է այդ անձանց աշխատանքային իրավունքների ապահովմանը: Համաձայն այդ հոդվածի` «1. Պայմանավորվող պետություններն իրենց տարացքում օրինական կարգով գտնվող` քաղաքացիություն չունեցող անձանց, աշխատավարձով վարձատրվող աշխատանքով զբաղվելու իրավունքի կապակցությամբ, հատկացնում են հնարավորինս և, ամեն դեպքում, ոչ պակաս բարեհաճ վերաբերմունք, քան միևնույն հանգամանքներում տրամադրվում է օտարերկրացիներին:
Աշխատավարձով վարձատրվող աշխատանքի կապակցությամբ Պայմանավորվող պետությունները բարեհաճ են վերաբերվում բոլոր քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքները քաղաքացիների իրավունքներին հավասարեցնելուն, մասնավորապես, այն քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր իրենց տարածք մուտք են գործել աշխատուժի հավաքագրման ծրագրերի կամ ներգաղթի ծրագրերի համաձայն»:
Նույն դաշնագրի 24 հոդվածը սահմանում է, որ. «Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող` քաղաքացիություն չունեցող անձանց հատկացնում են նույն վերաբերմունքը, ինչ իրենց քաղաքացիներին.
Այնքանով, որքանով նման հարցերը կարգավորվում են օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով, կամ վաչական իշխանությունների վերահսկողության առարկա են վարձատրության, ներառյալ վարձատրության մաս կազմող ընտանեկան նպաստները, աշխատաժամերի, արտաժամյա աշխատանքի, վարձատրվող արձակուրդի, տնայնագործ աշխատանքի սահմանափակումների, աշխատելու, աշակերտելուը կամ վերապատրաստման նվազագույն տարիքի, կանանց ու պատանեկան տարիքի անձանց աշխատանքի և կոլեկտիվ պայմանագրերի արտոնությունների կապակցությամբ:
Աշխատանքային վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության հետևանքով քաղաքացիություն չունեցող անձի մահվան դեպքում տրվող փոխհատուցման իրավունքի վրա չի ազդում այն հանգամանքը, որ փոխհատուցում ստացողի մշտական բնակության վայրը գտնվում է Պայմանավորվող պետության տարածքից դուրս»: