Հուլիսի 28-ին, ժամը 16։40-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ, որը չի կարողացել ինքնուրույն թռչել։
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
Պարզվել է, որ թռչունը սպիտակագլուխ անգղ է։ Ձեռնարկվում են միջոցառումներ ԱԻ ուժերով թռչունին կենդանաբանական այգի տեղափոխելու համար։ Թռչունը գրանցված է Միջազգային Կարմիր գրքում։